211652_close_icon
views-count5974 դիտում article-date 10:49 14-10-2017

Նուբարաշենի հոգե­բուժարանի բժիշկները ամսական 120.000 դրամ են պահանջում հիվանդների հարազատներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների հարազատներից, որ հոգեբուժա­րանների օպտիմալացման որո­շումից հետո բժիշկները հի­վանդների հարազատներից գումար են պահանջում՝ ասե­լով, թե այժմ նոր կարգ է գոր­ծում. Կա՛մ իրենց հիվանդին պետք է տանեն տուն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն նրան հոգեբուժարա­նում պահելու համար: Սա այն դեպքում, երբ հոգեբուժարա­նում են հիմնականում հասա­րակության համար վտանգա­վոր հիվանդները: Նշենք, որ Առողջապահության նախարա­րությունը հայտարարում էր, թե օպտիմալացման արդյունքում հիվանդները դուրս չեն հանվե­լու հոգեբուժարաններից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր