Ճապոնիայում մահացել է հռչակավոր Գրեյփ պինգվինը
Ճապոնական Միյասիրո կենդանաբանական այգում մահացել է Գրեյփ պինգվինը, որը հռչակավոր դարձավ՝ սիրահարվելով ստվարաթղթե անիմե-աղջկան:
2017-ի ապրիլին Գրեյփից հեռացել էր նրա ընկերուհին՝ ընտրելով ավելի ուժեղ պինգվինի: Մերժված Գրեյփը դա շատ ծանր էր տանում, այդ իսկ պատճառով այգու ղեկավարությունը նրա մոտ տեղադրել էր մեդիա-տարածում ունեցող Հուլուլու աղջկա անիմացիոն պատկերը:
Գրեյփն անմիջապես հավանել էր Հուլուլուին, ինչի մասին սոցցանցերի միջոցով հայտնի դարձավ ամբողջ Ճապոնիայում և նրա սահմաններից դուրս: Պինգվինի և նրա ստվարաթղթե սիրեցյալի հանրաճանաչությունը մեծ հռչակ բերեց նաև հենց կենդանաբանական այգում, որտեղ այցելուների թիվը շեշտակի աճեց:
Այս շաբաթ Գրեյփը իրեն սկսել էր վատ զգալ, որից հետո նրան տեղափոխել էին բուժարան, որտեղ էլ մահացել է:
Նոյեմբերին Միյասիրոյում պետք է կայանար «Գրեյփի աշնանային փառատոն» խոշոր միջոցառումը: