30396 դիտում
19:49 16-10-2017
82-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը գտնվում է Մոսկվայի Թիվ 57 հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ դերասանը արդե մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը միջին ծանրության է:
Սակայն աղբյուրը նշում է նաև, որ դերասանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տեղյակ չէ ամուսնու առողջական վիճակի մասին և այդ առիթով նրա ներկայացուցիչը՝ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչու է հիվանդանոցի ղեկավարությունը թաքցնում Ա. Ջիգարխանյանի առողջության մասին տեղեկությունները, ով, ինչպես ավելի ուշ պարզվել է, հիվանդանոց է պառկել առանց փաստաթղթերի և խնդրել է ոչ ոքի տեղեկություններ չներկայացնել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ կնոջը:
Դուրս կգրվեմ՝ ամեն ինչ կպատմեմ,- լրագրողներին հայտնել է Ա. Ջիգարխանյանը:
Նշենք, որ դերասան Ա. Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/15/1079925/]Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ[/url]։
Երկար ժամանակ զույգը թաքցնում էր սիրավեպը, սակայն 2015 թվականի փետրվարին նրանք պաշտոնապես հաստատեցին, որ միասին են, իսկ 2016 թվականի փետրվարի 25-ին նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները:
Ջիգարխանյանի օրինական կինը՝ դերասանուհի Տատյանա Սերգեյի Վլասովան, ներկայում ապրում և աշխատում է ԱՄՆ Դալլասում:
Նմանատիպ նյութեր
2942 դիտում
19:40 11-02-2016
Արմեն Ջիգարխանյանը սրտի լուրջ խնդիրներով հոսպիտալացվել է Մոսկվայում
3980 դիտում
11:49 05-03-2016
Արմեն Ջիգարխանյանը ինֆարկտով հոսպիտալացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
20358 դիտում
11:20 23-11-2017
Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նա չի կարողանում քայլել
Այս բաժնից
442 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
337 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
448 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան