Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նա չի կարողանում քայլել
Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնում է [url=https://vistanews.ru/incident/189744]Vistanews-ը[/url] :
Թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան հայտնել է, որ դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել: Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը:
Այս պահին բժիշկները ոչ մի կանխատեսումներ չեն անում և նշում են, որ դերասանի առողջության վրա ազդել է վերջին շաբաթների սթրեսը և այն հանգամաքը, որ նա հրաժարվել է վերջին ժամանակներում դեղամիջոցներ ընդունել:
Հիշեցնենք, որ դերասանը հոսպիտալացվել էր նաև հոկտեմբերի 10-ին՝ երիտասարդ կնոջ հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով: