40532 դիտում
10:14 17-10-2017
10 օրվա ընթացքում 5 անգամ թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային տերմինալի պահոցները՝ տանելով խոշոր չափի գումար
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, հերթական անգամ թալանվել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալները։
Ժամը 06։00-ից 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գարեգին Նժդեգի թփողոցի թիվ 26/5 հասցեում գտնվող նշված տերմինալից կատարել են գողություն՝ իրենց հետ տանելով այնտեղ եղած խոշոր չափի գումար։
Նույն օրը նմանատիպ եղանակով գողություն է կատարվել Էրեբունի փողոցի թիվ 29 հացեում գտնվող նշված ընկերության վճարահաշվարկային տերմինալից։ Անհայտ անձը կամ անձինք, կոտրելով տերմինալը, այնտեղից նույնպս գողացել են խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջինի դեպքով հետաքննություն է սկսվել Ոստիկանության Շենգավիթի բաժնում, իսկ երկրորդ գողության փաստով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սա արդեն վերջին 10 օրվա կտրվածքով 5-րդ դեպքն է, երբ անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով թալանում են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալի դրամապահոցները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
32019 դիտում
12:51 23-12-2017
«Սև ուրբաթ»՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գլխին». միանգամից թալանել են մի քանի տերմինալներ՝ տանելով խոշոր գումար
16745 դիտում
20:21 13-05-2024
Գողություն՝ Երևանում․ «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են մոտ 3 մլն դրամ գումար