32022 դիտում
12:51 23-12-2017
«Սև ուրբաթ»՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գլխին». միանգամից թալանել են մի քանի տերմինալներ՝ տանելով խոշոր գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, միանգամից մի քանի գողություն է տեղի ունեցել Երևանում գործող «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող տերմինալներից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը Արշակունյաց պողոտայի թիվ 37/4 հասցեում գտնվող «Իզի փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք այնտեղից հափշտակել են մոտ 432 հազար դրամ։
Փաստի առթվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Նույն օրը, ժամը 13։15-ին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման տերմինալը վնասել են, վնասել են նաև Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող վճարման տերմինալը, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված տերմինալը և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալը։
Նշված տերմինալներից ընդհանուր առմամբ հափշտակել են 723 հազար 700 դրամ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված փաստով էլ հետաքննություն է սկսվել Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում, իսկ նշված հանցագործությունների մասին Ոստիկանությունը տեղեկությունները ստացել է նշված կազմակերպության իրավաբան Անի Մովսիսյանից։
Նույն օրը թալանել են նաև Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13/54 հասցեում գտնվող նշված ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը՝ տանելով գումար։ Նշված գողության մասին Շենգավիթի Ոստիկանությունը տեղեկացել է ընկերության անվտանգության մասնագետի կողմից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
40532 դիտում
10:14 17-10-2017
10 օրվա ընթացքում 5 անգամ թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային տերմինալի պահոցները՝ տանելով խոշոր չափի գումար