Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած հավաքին մասնակցել է մոտ 2000 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում այսօր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մանսակցությամբ միտինգի մասնակցիների թիվը եղել է մոտ 2000։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարությունը;
Նշվում է նաև, որ կենտրոնական փողոցները այդ ժամանակ վերահսկել է շուրջ 3500 ոստիկան։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև այն մասին, որ խորհրդարանի շենքը բողոքի ակցիայի ժամանակ կրկնակի շղթայված է է եղել իրավապահների կողմից։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները 3 պահանջ պետք է ներկայացնեին կառավարությանը՝ ՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենք։