46673 դիտում
14:43 10-04-2017
Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող կասկածյալը 51-ամյա տնօրեն է, նա բերման է ենթարկվել ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Դավիթաշենի 36/2 հասցեի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել 51-ամյա Ալեքսան Սամսոնյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նախօրեին Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» մարզադպրոցի դիմաց, 23 հաստաբուն բարդի հատելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սամսոնյանը «Սամսոն Սամսոնյան» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել:
Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի են եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հասցված վնասը կազմում է մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չէին ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ:
Այս տեղեկությունը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում պարզում էին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառերի սպանդը հայտնաբերել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39729 դիտում
21:05 17-10-2017
Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ