7530 դիտում
09:00 18-10-2017
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը` «խոզագրիպը». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:
«Դեռևս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնևմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթացք»,- «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատել է մասնագետը:
Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
15:41 13-09-2023
Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. Առողջապահության նախարարություն
1054 դիտում
13:41 15-01-2024
Երևանում համայնքային ոստիկանություն ստեղծելու նախագիծն արդեն պատրաստ է և շուտով կշրջանառվի
2287 դիտում
09:25 23-09-2020
Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
976 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»