11961 դիտում
17:35 18-10-2017
Շիրակի մարզպետարանում անցկացվեց քննարկում-խորհրդակցություն, որն առնչվում էր հանրապետությունում սպանդանոցային կարողությունների զարգացման խնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերին 18-ին, Շիրակի մարզպետարանում անցկացվեց քննարկում-խորհրդակցություն, որն առնչվում էր հանրապետությունում սպանդանոցային կարողությունների զարգացման խնդիրներին:
Քննարկումը կազմակերպել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց այսօրինակ հանդիպումները, քանզի դրանք կնպաստեն ոլորտում առկա հիմնահարցերի բարձրացմանն ու լուծմանը. «Այն որ Շիրակի մարզը ընդգծված գյուղատնտեսական ուղղվածություն ունի և մեր մարզի ներքին համախառն արտադրանքի զգալի մասը գալիս է գյուղատնտեսությունից որևէ մեկի համար գաղտնիք չէ, այնպես, որ օրենսդրական այս փոփոխությունների կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ: Հատկապես կարևոր է սպանդանոցային կարողությունների զարգացումը, քանի որ խոսքը քաղաքացիների առողջությանն է վերաբերում»:
Նշենք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով և համագործակցելով Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի հետ, իրագործում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր: Սա նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով:
Ի դեպ այսօր վերանորոգումից հետո վերաբացվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. կգործի վերազինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին, ինչպես նաև սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով:
Նորացված կենտրոնը, համապատասխանեցվելով ժամանակակից պահանջներին, կդյուրացնի ընթացակարգերը թե սպառողների, թե տնտեսվարողների համար:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
Նմանատիպ նյութեր
5731 դիտում
21:46 11-09-2017
Մեկնարկել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը
972 դիտում
17:00 10-04-2015
Շիրակի մարզպետարանում անցկացվեց ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման արարողություն
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»