211652_close_icon
views-count6189 դիտում article-date 09:33 19-10-2017

Լևոն Հայրապետյանի քրեական գործի դատաքննությունը հետմահու կշարունակվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն: Այդ մասին ռուսական պարբերականներից մեկին հայտնել է նրա դուստրը: Վերջինս պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում՝ ծնողների կողքին։ Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը»,-գրում է թերթը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր