8054 դիտում
10:54 19-10-2017
Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետև չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլև բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում: Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից և Զեյնաբ Խանլարովայի համերգներից:
Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ: Հիմա ամեն ինչ «ազատ է», և արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլև ցանկացած հակասոցիալական դրսևորում: Պատկերացրեք, որ Հայաստանում որևէ իշխանավոր ասի՝ «ուտելուց առաջ ցանկալի է ձեռքերը լվանալ»: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենալու: Ի՞նչ արձագանք են տալու տաքսիստներն ու ֆեյսբուքիստները: «Արա, էս ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, մի հատ թեթև հնարավորություն ունեինք՝ կեղտոտ ձեռքերով հաց ուտեինք, դրանից էլ են ուզում մեզ զրկեն», «Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ», «Էդ սաղ Սվիտալսկին է ասում, որ մենք մեր ազգային դիմագիծը կորցնենք», «Դուք հըլը մտածեք էս մարդկանց նորմալ աշխատավարձ տալու մասին, հետո ձեռքերը լվալ պահանջեք», «Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ մաքուր ձեռքեր», «Հաստատ կառավարությունից մեկը սապոնի ցեխ ա դրել, ուզում ա փող աշխատի» և այլն:
Ենթադրում եմ, որ սոցիոպատիայի նման դրսևորումներ ունեն ոչ միայն հայաստանցիները՝ դա համամարդկային երևույթ է: Պարզապես մեր քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, հոգևորականները, լրագրողները, բլոգերները հիմնականում նպաստում են, խրախուսում են այդ մտածողությունը՝ դրա կրողներին դուր գալու համար»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15054 դիտում
23:14 14-09-2017
Նպատակը մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն է. Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին
1767 դիտում
22:38 15-04-2014
Շներն ուտելուց հետո ամանները տանում են լվանալու. տեսանյութ
Այս բաժնից
976 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»