211652_close_icon
views-count11334 դիտում article-date 10:50 20-10-2017

Մեծ համաձայնություն. Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախօրեին և դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018թ․ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու: Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր