Մոսկվայում 20 օր առաջ ձերբակալված ընդդիմադիր Նավալնին ազատ է արձակվել
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ՝ հոկտեմբերի 22-ին, առավոտյան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Նավալնին ձերբակալվել էր 20 օր առաջ՝ Մոսկվայում իր տան մոտ:
Նա մեղադրվում էր ցույցերին մասնակցելու կոչեր անելու մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/08/1079318/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, անցկացվել էին Ալեքսեյ Նավալնու աջակցության ցույցեր:
20 օր ազատազրկման ենթարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնու աջակցության ակցիաներ էին անցկացվել ՌԴ 26 քաղաքներում՝ Ուլան-Ուդեում, Վլադիվոստոկում, Չիտայում, Խաբարովսկում, Պերմում, Սամարայում, Իժևսկում, Օմսկում, եկատերինբուրգում, Իրկուտսկում, Նովոկուզնեցկում...
Ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 300 մասնակցի, ընդ որում ամենաշատը՝ 68-ին՝ Սանկտ Պետերբուգում:
Քաղաքացիական ակտիվիստ, բլոգեր Ա. Նավալնին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեր հաստատել նրա թեկնածությունը՝ իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեղադրանքների պատճառով:
Ակտիվիստը նշել էր, իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են ու պայմանավորված են զուտ քաղաքական շարժառիթներով: