Հերթական կալանքից հետո ազատ է արձակվել Ալեքսանդր Նավալնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 20-օրյա վարչական կալանքը կրելուց հետո ազատ է արձակվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ և բլոգեր Ալեքսանդր Նավալնին: Վերջինս ձերբակալվել էր սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կենսաթոշակային փոփոխությունների դեմ չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:
«Բարև բոլորին: 50 օրն անցավ, ես նորից ձեր հետ եմ», գրել է բլոգերը սոցցանցերում:
Նշենք, որ միայն վերջին կես տարում սա Նավալնիի երրորդ վարչական կալանքն էր: Ընդհանուր առմամբ նա 80 օր է անցկացրել անազատության մեջ: