211652_close_icon
views-count7242 դիտում article-date 18:43 22-10-2017

Կիևի կենտրոնում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևի կենտրոնում տեղի են ունեցել ընդհարումներ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև: Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ամբիոնից հայտարարել է, որ իրավապահները բարձրախոսով ցուցարարների ականջներն են սղոցում և ակցիայի մասնակիցներին կոչ է արել առգրավել բեռնատարը: Ոստիկանությունը արգելափակել է ակտիվիստների ճանապարհը դեպի մեքենան, որտեղ գտնվել է աղմուկ հանող սարքավորումը: Երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիանական շղթան, ծեծկռտուք է սկսվել: Շիկացած այդ մթնոլորտում «Պյոտ Պորոշենկոյի» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն կարողացել է մոտենալ մեքենային և բախումը մարել է: Նշենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ Սաակաշվիլին քաղաքացիներին կոչ է արել «բարեփոխումների մայդան» սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր