4064 դիտում
09:38 24-10-2017
ԵԽ-ն 3 կարևոր որոշում է կայացրել. ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի ստորագրությանը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշում է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: «168 Ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան:
Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական և ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչև հունվար ամիսը: Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետև ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են:
Եվրամիությունում նաև չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ կազմված համաձայնագիրը Հայաստանի համար «մեծահոգի» են որակում, ավելի, քան ՀՀ իշխանություններն էին ակնկալում, և կարծում են, որ այս անգամ ևս Հայաստանի հրաժարումը քաղաքական ինքնասպանություն կլինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2427 դիտում
10:13 20-01-2015
Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. 168 Ժամ
1428 դիտում
11:09 05-03-2015
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը. 168 Ժամ
3460 դիտում
09:44 06-04-2017
Չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է. Մոդեստ Կոլերով. «168 ժամ»
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»