3325 դիտում
21:54 24-10-2017
Թումոն և CyArk-ը թվայնացնում են Արենիի քարանձավն ու Նորավանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թումոյում մեկնարկել է թվային պահպանման ևս մի նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված Նորավանքի և Արենիի քարանձավի 3D սկանավորումը և մշակումը։
Աշխարհի նշանավոր կետերի եռաչափ սկանավորմամբ զբաղվող CyArk միջազգային ընկերության մասնագետները այժմ Հայաստանում են, և Թումոյի ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների հետ միասին սկսել են 3D սկանավորման գործընթացը։
Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Սմիթսոնյան ինստիտուտի և Թումոյի կողմից իրականացվող ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին։ Սկանավորման LiDAR տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո մասնակիցները կատարել են սկանավորման առաջին փորձերը Թումանյանի այգում։ Հոկտեմբերի 25-ին խումբը կուղևորվի Նորավանք և Արենիի քարանձավ՝ իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ ավելի ուշ կզբաղվի հավաքված նյութերի մշակմամբ։
Եռաչափ սկանավորումը վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում ստացած տեխնոլոգիա է, որի շնորհիվ աշխարհի կարևորագույն պատմական և մշակութային կոթողները այժմ կարելի է ընդմիշտ պահպանել թվային տիրույթում։
[b]Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
14:04 04-04-2022
Երևանի քաղաքապետարանը թվայնացնում է բնակիչներին մատուցվող ծառայությունները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»