4522 դիտում
10:51 25-10-2017
Մարդկանց մի մասը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ սարսափելի և ֆանտաստիկ բաներ է տեսնում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաև ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչև այս տարվա վերջ: Ժամկետների վերաբերյալ կասկածներ կան այն պատճառով, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, ի վերջո, նվիրված չէ Հայաստանին: Համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել, երկկողմանի է և ուղղակիորեն չի մտնում գագաթնաժողովի օրակարգի մեջ: Այլ քաղաքական կամ նույնիսկ տեխնիկական խնդիրներ, կարծես թե, չկան: ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը, համենայնդեպս` հրապարակավ, չի արտահայտվել այդ համաձայնագրի դեմ:
Հակառակը` դրական ուղերձները բազմաթիվ են: Ադրբեջանը և Թուրքիան, բարեբախտաբար, ԵՄ անդամ չեն: Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, ըստ երևույթին, համաձայնագրից հետաքրքրում էր մի կետ, որը վերաբերում է պետությունների տարածքային ամբողջականությանը, և այդ հարցը կարծես թե լուծված է, ինչպես ասում են, փոխզիջումային տարբերակով:
Ռուսաստանին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, դուր չի գալիս, և դրա ապացույցն է ռուսաստանյան քարոզչության տեղացի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը, բայց դարձյալ պետք է ենթադրել, որ բարձրագույն ղեկավարության մակարդակով այդ հարցը լուծված է:
Սակայն այդ ամենը ժամանակավորապես մի կողմ թողնելով` փորձենք հասկանալ` իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտացմամբ: Այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ: Զուտ աչքաչափով կարող եմ ասել, որ մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Հասարակության որոշակի մասը գտնվում է ռուսաստանյան արդեն հիշատակածս քարոզչության ազդեցության տակ և ամեն մի նման քայլի մեջ ինչ-որ սարսափելի և ֆանտաստիկ բաներ է տեսնում: Հասարակության մի հատված էլ հասկանում է, որ համաձայնագիրը կարևոր է, բայց համադարման չէ, և առանց մեր` ՀՀ քաղաքացիներիս կամքի կմնա թղթի վրա: Բանն այն է, որ Բրյուսելի հետ համագործակցության մեխանիզմները շատ յուրահատուկ են. այս դեպքում քեզ ոչ միայն ոչ մի բան չեն պարտադրի, այլև կարող են ոչինչ էլ չառաջարկել: Այնպես որ` նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո ամեն ինչ կախված է լինելու մեր` Հայաստանի նախաձեռնությունից:
Հետաքրքիր է այդ պրոցեսի նկատմամբ իշխող կուսակցության վերաբերմունքը: Բարձր մակարդակով կարծես թե ասվում է, որ Եվրոպան մեր քաղաքակրթական ընտրությունն է: Սակայն այդ կուսակցության մի շարք հայտնի անդամներ և կողմնակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցներ, այդ տեսակետը կարծես թե չեն կիսում: Դա հավանաբար պետք է համարել հայկական ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
16:52 18-05-2020
Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»