211652_close_icon
views-count4291 դիտում article-date 13:36 25-10-2017

Ներկայիս առևտրաշրջանառության տեմպերը և ծավալները գոհացուցիչ չեն. նախարար Կարայանը՝ Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովին: Նախարար Կարայանը նշել է, որ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու՝ հայ-ղրղզական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, քանի որ ներկայիս առևտրաշրջանառության տեմպերը և ծավալները գոհացուցիչ չեն երկու կողմերի համար: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հանդիպման համար և նշել, որ երկու երկրների տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ, և այս համատեքստում համագործակցության լուրջ ներուժ կա: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Ղրղզստանին ԵՄ GSP+ համակարգին միանալու հարցում` կիսվելով փորձով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու միմյանց և խորացնելու փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Նմանատիպ նյութեր