2760 դիտում
15:42 25-10-2017
ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ։
Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։
Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն ու վերլուծությունները։
«Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բոլոր ծրագրերում ներառել բնապահպանական գործոնները և էկոկրթական միջոցառումները։
Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման և էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական խնդիրների գիտակցմամբ և ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»