6209 դիտում
13:11 26-10-2017
Բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա. Վարչապետի հանձնարարականները լավ չեն կատարվում
2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և կատարվում են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավելելով, որ նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իրագործվել են:
«Օրենսդրական գործնական միջոցառումներից մի քանիսը իրագործվել է, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց մասին տեղեկացված չի, որոշ գործարարներին դրանք պատշաճ ներկայացված չեն, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, նոր տեխնոլոգիաների կիրառման խստորեն հետևելը բերում է լիարժեք փոփոխության: Այսինքն անհրաժեշտ է և ուղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական հետևողական մոնիթորինգը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղականքների համար չհասնի պատկան գրասենյակներ և այլ:
Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե կարճաժամկետ, թե երկարաժամկտ միջոցառումնեի փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:
«Ես խնդրել եմ պարոն Գաբրիելյանին մոտ օրերս կազմակերպի խորհրդակցություն: Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում, տեղերում իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
5019 դիտում
10:20 19-01-2018
Կարեն Կարապետյանի հանձնարարականներից առանցքայինները մնում են թղթի վրա. «Ժողովուրդ»
3314 դիտում
09:31 24-12-2022
«Հանձնարարականները» հստակ կատարվում են․ «Փաստ»
Այս բաժնից
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք