3392 դիտում
09:31 24-12-2022
«Հանձնարարականները» հստակ կատարվում են․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (Մ6) ղեկավար Ռիչարդ Մուրին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, սա Մուրի այցի միայն երևացող կողմն է, իսկ օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել։
Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի կառավարական աղբյուրը, բրիտանական հետախուզության պետը հստակ առաջ է քաշել Հայաստանում հակառուսականության ալիքին նոր թափ հաղորդելու առաջնայնության հարցը։ Նա իշխանություններին առաջարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը որպես պատեհ առիթ օգտագործել և հրապարակավ, այդ թվում՝ իշխանությունների մակարդակով, թիրախավորել ՌԴ քաղաքականությունը։ Ինչպես երևում է, այդ «հանձնարարականն» աշխատել է. օրինակ՝ կառավարության վերջին նիստում ականատես եղանք, թե ինչպես բաց տեքստով Փաշինյանը խոսեց «խաղաղապահների անգործության» մասին, մինչ այդ ՔՊ այլ ներկայացուցիչներ (բավական բարձր տրամաչափի) ևս «քլնգել» էին ռուսներին։
Մուրի այցին հաջորդած մյուս ակնհայտ հակառուսական դրսևորումներից մեկը Փաշինյանի հերթական հանդիպումն էր «արտախորհրդարանական ակումբի» ներկայացուցիչների հետ, որոնցից մի քանիսն այս օրերին շատ ակտիվ են այս «դաշտում»։ Ի դեպ, ամիսներ առաջ Փաշինյանն ընդունել էր նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլ յամ Բըրնսին: Ըստ որոշ տեղեկությունների, այս երկու պաշտոնյաների այցն ուղղակիորեն կապված է եղել նաև ՀՀ-ում նոր կառույցի՝ արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6266 դիտում
13:11 26-10-2017
Բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա. Վարչապետի հանձնարարականները լավ չեն կատարվում
1886 դիտում
10:32 12-12-2014
Կատարվում է այն, ինչ ճգնաժամերի ժամանակ կատարվում է. Արա Աբրահամյան. ՀԺ
Այս բաժնից
2074 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1543 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»