211652_close_icon
views-count4444 դիտում article-date 18:34 28-11-2018

Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի գործը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Robert-khocharyan/2857330]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Նշենք, որ երեկվանից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ «Ակնհայտ անօրինական որոշում էր: Որոշումը դեռ չենք ուսումնասիրել, երկար որոշում է, կծանոթանանք, ավելի մանրամասն կգնահատենք»,- նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետևաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, փաստաբանն ասաց, որ իրենք բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Robert-khocharyan/2857330] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր