20506 դիտում
20:27 26-10-2017
Գրող Խաչիկ Մանուկյանի տունը փրկելու համար բացվել են հաշվեհամարներ. Գրողների միության նախագահը դիմում է համայն հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եթերային ապարանք», «Փոքրիկ զորավարը» և մի շարք այլ գրքերի հեղինակ, [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061845/]անվանի ժամանակակից հայ պոետ[/url] Խաչիկ Մանուկյանը հայտնվել է բանկային խճճված պատմության կիզակետում և անարդար մարդկանց ջանքերով այսօր հայտնվել է իր հայրական տունը կորցնելու վտանգի առաջ՝ տուն, որտեղ բնակվում է իր ընտանիքը, այդ թվում՝ հայրենի սահմանները պաշտպանած և գերատեսչական մեդալներով պարգևատրված զավակները:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/25/1080630/]Մի խումբ մտավորականներ այսօր սատարում են բանաստեղծին[/url] և բազմաթիվ կոչերով դիմում Հայաստանի կառավարությանը, սակայն անարդյունք:
ՀՀ Ոստիկանությունը «Անելիք» բանկի պահանջով հոկտեմբերի 27-ին պատրաստվում է բանաստեղծին վտարել իր հայրական տնից:
Տունը վերադարձնելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով մեկնարկել է դրամահավաք, մի շարք անվանի նկարիչներ էլ նվիրաբերել են իրենց կտավները, որոնց վաճառքից առաջացած գումարը ևս կծառայի տունը վերադարձնելուն:
Այսօր «Հայաստանի գրողների միություն» կազմակերպության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես միացավ Խաչիկ Մանուկյանին սատարող մտավորականներին և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում իր կոչը հղեց աշխարհի գրողներին, մտավորականներին և ընթերցասեր հասարակությանը:
Խ. Մանուկյանի ընկերների նախաձեռնությամբ նրա անունով բացել են բանկային հաշվեհամարներ, որոնց միջոցով, ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են կատարել իրենց նվիրատվությունը:
[b]ՀՀ դրամով` Յունիբանկ 24100365356500
ՌԴ ռուբլով АО «Альфа Банк» БИК: 044525593,
К/сч: 30101810200000000593
ИНН: 7728168971
Банк получателя: ОАО «Юнибан», Армения К/сч. Юнибанка в АО «Альфа – банк>» 30111810000000000282
Получатель: Имя Манукян Хачик
No. Счета: 24116015261701
For transfers in USD & EUR
Raiffesen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria
SWIFT : RZBAATWW Beneficiary’s bank: UNIBANK, Armenia,
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Manukyan Khachik
EUR Account No 24116015261703
Usd Account No: 24116015261702 [/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+