3991 դիտում
09:37 31-10-2017
Տնտեսական պատերազմ․ մեծ կորուստ ունենում են հասարակությունը և պետությունը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ից խորհրդարանը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Այդ նախագիծը սկզբունքորեն ոչնչով չի տարբերվում վերջին գրեթե տասնամյակի բյուջեներից, քանի որ այն գտնվում է, այսպես ասած, գոյատևման փիլիսոփայության շրջանակում:
2009 թվականից ի վեր Հայաստանի գործնականում բոլոր բյուջեները գոյատևման փիլիսոփայության շրջանակում են:
Բանն այն է, որ երբ կա հանրային ֆորմալ խնդիր, համակարգն, ըստ էության, առնվազն այդ մասով ստիպված է կոնսոլիդացվել մի խնդրի շուրջ և գործել դրա հաղթահարման ուղղությամբ: Երբ այժմ բուն խնդիրն արդեն համակարգի ներսում է, չկա հանրության թեկուզ ֆորմալ գործոնի հարց լուծելու անհրաժեշտություն, առաջանում է իշխանության համակարգի կոնսոլիդացիայի խնդիր: Չկա կոնսոլիդացիա, սրվում են ներքին հակադրություններն ու հակասությունները: Դրանք սրվում են, հետևաբար տնտեսությունն էլ դառնում է այդ իրադարձությունների, այսպես ասած, զոհը, քանի որ ոչ ոք չի ցանկանում շոշափելի պատասխանատվություն ստանձնել տնտեսական հեռանկարի համար, եթե չունի վստահություն իշխանության հեռանկարի հարցում:
Կա տնտեսական պատերազմ իշխող համակարգի ներսում, որն, իհարկե, ընթանում է ոչ բացահայտ, ոչ բառի ամենաուղիղ իմաստով, սակայն հենց դրա տրամաբանությամբ: Պատերազմ տնտեսական ռեսուրսների համար, քանի որ դրանք են նաև կանխորոշելու իշխանության հարցը: Պարզապես այդ պատերազմի առանձնահատկությունն այն է, որ առավել մեծ կորուստ ունենում են ոչ թե մասնակիցները, այլ հասարակությունը և պետությունը: Մասնակիցները, թերևս, կորուստ չեն էլ ունենում, նրանք պարզապես կա՛մ ավելացնում են ունեցածը, կա՛մ ամենավատ դեպքում՝ պահպանում եղածը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»