3900 դիտում
11:00 31-10-2017
Մեր ժառանգությունը պիտի փայփայենք՝ անկախ մանր-մունր, անցողիկ հանգամանքներից. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սեպտեմբերի 8-ին լրացավ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը: Ես շատ հարցերում կարող եմ սխալվել, բայց Դուրյանի պարագայում վստահաբար պնդում եմ՝ նման դիրիժորներ մենք` հայերս, շատ քիչ ենք ունեցել: Նա անվիճելի հեղինակություն է միջազգային երաժշտական հարթակներում: Հայաստանում նույնպես «գործից հասկացողները» դասական են համարում նրա բազմաթիվ կատարումները:
Դիրիժորի թեկուզև ոչ «կլոր» հոբելյանը անհրաժեշտ է նշել՝ բարեբախտաբար դա պատրաստվում է անել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բայց դա քիչ է՝ պետությունը նույնպես պետք է դրան մասնակցի: Ինչպե՞ս: Կարծում եմ՝ խորհրդային ոճի «հանդիսավոր նիստեր» հարկավոր չեն: Նշանավոր դիրիժորի հիշատակը հարգելու լավագույն ձևն է նրա մասին գիրք հրատարակելը և նրա ձայնագրությունները խնամքով հավաքելն ու մի քանի սկավառակով լույս ընծայելը:
Իհարկե, հիշում ենք, որ Դուրյանն իր կյանքի վերջին տարիներին ինչ-ինչ ընդդիմադիր հայտարարություններ էր անում: Բայց դա այսօր, հավանաբար, խանգարող հանգամանք չպիտի հանդիսանա. ինչ որ մերն է, մեր ժառանգությունն է, մենք պիտի փայփայենք՝ անկախ մանր-մունր, անցողիկ հանգամանքներից: Այդ հանգամանքները ժամանակի հետ «մաղվում» են, մնում է կարևոր բաների «զուլալ ջուրը»: Մաղվում են ժամանակի և տարիքի հետ:
Վերջերս թագավորական նվեր ստացա «Մշակութային վերածնունդ» հիմնադրամից՝ «հաստափոր», ավելի քան 900 էջանոց մեր եկեղեցու «Ժամագիրքը»՝ եվրոպական նոտագրությամբ, Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովածուն և Մակար Եմալյանի «Պատարագը»: Եվ որպես «բոնուս»՝ հայկական պարեղանակների սկավառակը: 20, առավել ևս 30 տարի առաջ ես չէի գնահատի, թե ինչ հարստությունների տեր եմ դարձել: Իսկ հիմա հավատում եմ՝ եթե մարդ ամեն օր թեկուզ մեկ մեղեդի երգի կամ լսի այդ գանձերից, նրա կյանքն էապես կփոխվի:
Մեր ինքնազգացողությունը կախված չէ արտաքին հանգամանքներից՝ կառավարությունից, բարի կամ չար «շեֆերից», եղանակից, աշխարհագրական դիրքից և այլն: Կյանքի հաջողված կամ չհաջողված լինելը պայմանավորված է մեկ անձի մտածելակերպով, և այդ անձն, անշուշտ, մենք ենք: Արտաքին հանգամանքները միայն հուշում են մեզ, թե որ ճանապարհով է գերադասելի գնալ: Այդպիսի «հուշարարություն» էր «Մշակութային վերածննդից» ստացած նվերը: Օհան Դուրյանի կատարումների ձայնագրությունների սկավառակը նույնպես շատերին կարող է ինչ-որ բան հուշել: Այդ ուղերձները լսելը կամ չլսելն, իհարկե, ազատ ընտրության հարց է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2057 դիտում
09:00 27-08-2020
Քոչարյանը փորձում է համախմբել մանր-մունր կուսակցությունների. «Ժամանակ»
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»