5565 դիտում
15:43 31-10-2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Դուշանբեում հանդիպումներ է անցկացնում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի եւ փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը եւս նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ ձեւավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հիմք, որն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ եւ բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մասնավորապես տնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի սերտացման կարեւորության շուրջ: Զրուցակիցները խոսել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ: Արա Բաբլոյանը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետությունում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ, հատկանշական է համարել, որ խորհրդարանական պատվիրակության այցն իրականանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում:
«Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական եւ բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը եւ երկու երկրների միջեւ արդյունավետ կապերի ձեւավորմանը, որոնք այսուհետ եւս կխորանան եւ կամրապնդվեն:
Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին եւ ժողովուրդներին կապող կարեւոր օղակ է:
Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաեւ օրենսդիր իշխանությունների միջեւ փոխգործակցության հետագա ակտիվացմանը:
Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ Տաջիկստանի օրենսդիր մաիմինների եւ խորհրդարանականների միջեւ համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի դրույթների վրա:
Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը եւ մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Համագործակցության աշխուժացման հարցում զրուցակիցներն անհրաժեշտ են համարել փոխայցերի ակտիվացումը եւ տարբեր միջազգային հարթակներում հանդիպումները:
Անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. այս հարցում մեծ դեր է վերապահվել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին եւ հայ-տաջիկական գործարար համաժողովին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
6356 դիտում
15:31 28-06-2017
Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
5826 դիտում
16:58 16-10-2017
Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Բենինի եւ Սլովակիայի խորհրդարանների ղեկավարների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3215 դիտում
20:15 16-10-2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար