5859 դիտում
10:54 01-11-2017
Սիրելի օլիգարխ, եղի՛ր զուսպ, մի՛ եղիր շատակեր, ագահ, բռի և տգետ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ասել, որ «հելոուինը» իմ սիրած տոնն է, և ես այդ «մեռելային» խաղի մեջ ինչ-որ մեծ իմաստ եմ տեսնում, իհարկե, մեծ չափազանցություն կլինի: «Սև հումորն» ինձ ամենևին հոգեհարազատ չէ, և բարեբախտաբար, ոչ իմ զավակները և ոչ էլ իմ շրջապատում երեխաները նման հիմարություններով չեն զբաղվում:
Բայց ինձ, ճիշտն ասած, զարմացնում է մեր հոգևոր դասի ակտիվությունը բացառապես «հելոուինի» հարցում: Միթե սա է մեր հասարակության ամենակարևոր խնդիրը: Ես երբեք չեմ լսել, որ հոգևորականն ասի՝ «սիրելի օլիգարխ, սիրելի պաշտոնյա, եղի՛ր հեզ, խոնարհ, ժուժկալ, համեստ, զուսպ, մի՛ եղիր շատակեր, ագահ, ինքնասիրահարված, բռի և տգետ»:
Այդ բարի խորհուրդը, որը, կարծում եմ, միանգամայն համահունչ է Աստվածաշնչի ոգուն, որևէ հոգևորական չի հնչեցնում: Հակառակը՝ եթե հիշյալ ամբարտավան անձը որոշում է եկեղեցի կառուցել, սկսվում են ձոները՝ «ո՜վ մեծն բարերար», «ո՜վ ազգային գործիչ» և այլն:
Հետևաբար այն դասի մեջ, որը կազմում է Հայաստանի «վերնախավը», մեր հոգևորականները որևէ թերություն չեն տեսնում: Բայց ահա, երբ գործը հասնում է երեխաներին, որոնք «հելոուին» են խաղում, նրանք լցվում են այնպիսի մի ցասումով, կարծես թե հենց այդ խաղը դադարի, Հայաստանի բոլոր հոգևոր խնդիրները կլուծվեն:
Բայց դա դեռ քիչ է. նրանք պահանջում են, որ իրենց բոլոր զրուցակիցները նույն ձևի անեծքներ հնչեցնեն «hելոուինի» հասցեին, կրկնեն իրենց գործածած ածականները՝ «սատանայական», «դիվային», «գեհենական» և այլն: Այդ ձևով հոգևորականները կարծում են, թե դաստիարակում են երիտասարդությանը: Բայց իրականում նման դոգմատիկ, «քառակուսի» մոտեցումներով նրանք վանում են երեխաներին, փակում են մարդկանց սրտերը Աստծո բարիքների առջև:
Մանավանդ, որ այդքան խիստ լինելով ինչ-որ հիմար խաղի հանդեպ՝ նրանք չափազանց «լիբերալ» են, երբ խոսքը սեփական «համքարության» մասին է: Հոգևորականը իր հաճույքի, զվարճանքի համար կենդանիներ է սպանում և հետո հպարտորեն նկարվում է իր սպանած լեշերի հետ: Այստեղ նրա «գործընկերների» ցասման պաշարները սպառվում են՝ դե, ինչ արած, մարդ է, հո բոլորը Պողոս առաքյալ չեն կարող լինել: Բայց երբ խոսք է գնում ուրիշների մասին, հոգևոր դասն այնքան խիստ է դառնում, որ նրան, թերևս, կնախանձեին իսպանական հավատաքննիչները:
Ինձ թվում է՝ այս կյանքում կա միայն մեկ սատանայական, դիվային երևույթ՝ դա անհանդուրժողականությունն է՝ համոզմունքը, թե միայն քո ընտրած ճանապարհն է ճիշտը, և բոլորը պարտավոր են այդ ճանապարհով գնալ: Այդ համոզմունքն է, որ դժոխային է դարձնում թե՛ նրա կրողի և թե՛ նրա շրջապատի կյանքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5839 դիտում
12:45 31-03-2020
Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին
1263 դիտում
08:43 18-03-2014
Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը․ Առավոտ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»