2613 դիտում
17:56 02-11-2017
Եթե ՀԷԿ ունենայի, կնվիրեի Հայաստանին. Արծվիկ Մինասյանը հերքում է
«Ներկայումս տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ 4 անտառտնտեսություններում: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնել ու իրականացնում, որից 9-ը անտառահատումների վերաբերյալ է: Մեր նպատակն է՝ բացահայտել բոլոր հնարավոր իրավախախտումները, օգնել ու օժանդակել իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, որ լիարժեք բացահայտումներ լինեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Մինասյանն ասաց, որ Դիլիջան ազգային պարկում, Տավուշի անտառտնտեսություններում նախատեսվում է առաջիկայում հարուցել ևս 4 քրեական գործ, այն էլ՝ նեղ ֆինանսական միջոցների պարագայում:
Բնապահպանության նախարարը հերքեց նաև լրատվամիջոցներում հրապարակված լուրը, թե ինքը ՀԷԿ ունի:
«Ես չգիտեմ, թե այդ լրատվամիջոցի մտքի արգասիքը մինչև ուր կարող է գնալ: Շնորհակալ կլինեի, որ ունենայի նման բան»,- ասաց Ա. Մինասյանը:
Հարցին՝ կցանկանայի՞ք ՀԷԿ ունենալ, նախարարը պատասխանեց. «Իհարկե կուզենայի, նվեր կտայի Հայաստանին, Հայաստանը շահույթ կունենար»:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081261/]Հիշեցնենք[/url], որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, թե բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է կառավարությունով անցկացնել մի որոշում, որով կարգելվի 22 գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը, և ավելացրել, թե «մինչ այդ որոշումն անցկացնելը, Մինասյանը լավ կանի քանդի Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա կառուցված իր ՀԷԿ-ը, որովհետև չի կարող այնպես լինել, որ բնապահպանության նախարարի ՀԷԿ-ը պահպանի և հարստացնի բնությունը, իսկ ուրիշների ՀԷԿ-երը վնասեն ու ապականեն այն»:
Նմանատիպ նյութեր
5649 դիտում
10:12 02-11-2017
Արծվիկ Մինասյանը լավ կանի նախ իր ՀԷԿ-ը քանդի. «Ժամանակ»
6047 դիտում
22:36 28-01-2018
Ֆրանչեսկո Տոտի. Ես Բուֆոնին ժամանակի մեքենա կնվիրեի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»