Թրամփը նշել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի արժեքը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե որ ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի պետական սահմանին կառուցվելիք պատը կարժենա 2 անգամ քիչ, քան նախապես ենթադրվում էր։
«Կարծում եմ, որ կլինի 18 մլրդ դոլար«-ասել է նա։
ԱՄՆ-ի առաջնորդը ընդգծել է, որ ներկա պահին նախագահի ադմինիստրացիան հստակեցնում է աշխատանքների ծրագիրը, որից հետո կանցնի գործի։
Նշենք, որ ավելի վաղ պատի շինարարության արժեքը հայտարարվել էր մոտ 40 մլրդ դոլար։ Մեքսիկայի նախագահը, ինչպես և ավելի վաղ, հայտարարել է, որ ոչ մի լումա չի ներդնի պատի շինարարության գործում։