211652_close_icon
views-count11072 դիտում article-date 21:25 03-11-2017

Գրիշա Սարգսյանը «Փառապանծ մարտիկ» մեդալ և պատվոգիր հանձնեց ճանաչված և սիրված բժիշկ, մեծ հայրենասեր Արմեն Չարչյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմեն Գերասիմի Չարչյանին մեր հայրենիքում շատերը գիտեն որպես Վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և [url=http://doctors.am/hy/izmirlian-medical-center]«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն[/url]… Բայց կարծում ենք, վաղուց եկել է ժամանակը մեր ժողովրդին իրազեկելու նաև, որ Ա. Չարչյանը առաջին հերթին մեծ հայրենասեր է և իր Հայրենիքի սահմանների անառիկության, ազատության և Հայաստան երկրի հզորության համար մտահոգ զինվոր, նվիրյալ մարդ և մտավորական: Այդ նա էր, որ Արցախյան ազատամարտի օրերին, մեր սուրբ հայրենիքի ազատության կանչով, թողեց իր հարմարավետ կաբինետն ու մեկնեց ռազմի դաշտ և հենց այնտեղ` սուրացող գնդակների ներքո, մահվան վտանգը աչքի առաջ, վրանի տակ, կատարեց աներևակայելի խիզախություն պահանջող իր վիրահատությունները` երկրորդ կյանք պարգևելով մեր զինվորներին: Ա, Չարչյանը մինչ օրս հայրենիքի ազատության համար կռված և վիրավորում ստացած զինվորների կողքին է, բարեգործական հիմունքներով կատարել է տասնյակ վիրահատություններ և կազմակերպել հայրենյաց զինվորների անվճար բուժումները տարբեր բուժհիմնարկներում: Բժշկի նվիրվածությունն ու հայրենասիրությունը բնութագրող հերթական քայլը անցյալ տարվա ապրիլյան պատերազմին հաջորդած օրերն էին, երբ նա բազմաթիվ անքուն գիշերներ անցկացրեց վիրահատական սեղանների շուրջ` կատարելով աներևակայելի բարդ վիրահատություններ… Եվ ամենևին էլ պատահական չէր, որ օրերս միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանի կողմից հայրենասեր բժիշկ Ա. Չարչյանն արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և «Փառապանծ մարտիկ» մեդալին: - Ես գիտեմ, որ մեր ժողովուրդը սիրում և հարգում է Արմեն Չարչյանին,- մեր զրուցի ժամանակ նշեց գնդապետ Գրիշա Սարգսյանը,- և ամենքը գիտեն, որ ես հենց այնպես մեդալներ չեմ շնորհում: Մեր զինակից ընկեր Արմեն Չարչյանն արժանի է Հայրենքի լավագույն պարգևներին, իմ հարյուրավոր ազատամարտիկ ընկերները տեսել են նրա սխրանքները պատերազմական պայմաններում, նա մեծ բարեգործ է, նաև իսկական զինվոր և իրոք` փառապանծ մարտիկ: Մեզ մնում է միայն ավելացնել` շնորհավոր պարգևդ, սիրելի բժիշկ Ա. Չարչյան: Քո նվիրական բոլոր գործերում թող Աստված պահապան լինի քեզ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր