211652_close_icon
views-count1191 դիտում article-date 16:22 20-04-2015

Արմեն Մուրադյանը վաստակաշատ բժշկուհի Հասմիկ Ղազինյանին հանձնեց ՀՀ ԱՆ պատվոգիր

ՀՀ ԱՆ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանն առողջապահության համակարգում ճանաչում ունի ոչ միայն որպես լյարդաբան, այլև որպես Հայկական լյարդաբանական ասոցիացիայի ղեկավար։ Նրա ղեկավարած մասնագիտական կառույցը ջանքեր է գործադրում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռել Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների բուժմանն առնչվող խնդիրների, դրանց հաղթահարման գործին։ Վերջին տարիներին հայ հեպատոլոգները լյարդաբանների միջազգային համաժողովներին ներկայանում են որպես դասախոսներ կամ միջազգային այս կամ այն ուղեցույցի մշակման գիտական հետազոտությունների ակտիվ մասնակիցներ: Հայկական լյարդաբանական ասոցիացիան Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ ապրիլի 21-27-ին Վիեննայում կմասնակցի Լյարդի հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան միջազգային հերթական կոնգրեսին։ ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանի երկարատև և անմնացորդ աշխատանքը, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած նրա ավանդը։ Շնորհակալություն հայտնելով վաստակաշատ բժշկուհուն` Արմեն Մուրադյանն այսօր Հասմիկ Ղազինյանին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր հանձնեց։

Նմանատիպ նյութեր