211652_close_icon
views-count3905 դիտում article-date 16:10 04-11-2017

Մարտին Լյութեր Քինգը կապ է ունեցել կոմունիստների հետ, մասնակցել օրգիաների և ունի երեխա. ՀԴԲ-ի գաղտնազերծումը

ԱՄՆ ՀԴԲ-ն երեկ գաղտնազերծել և հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ներառված է ՀԴԲ-ի զեկույցը հանրահայտ իրավապաշտպան, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտին Լյութեր Քինգի մասին, գրում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-5048849/FBI-report-claims-MLK-night-sex-orgies.html?ito=social-facebook]The Daily Mail[/url]-ը։ Այս փաստաթուղթը 20 էջանոց թղթապանակ է Քինգի վերաբերյալ, որը նախկինում չի հրապարակվել։ Փաստաթուղթը թվագրված է 1968 թվականի մարտի 12-ով։ Քինգը սպանվել է 1968 թվականի ապրիլի 4-ին։ Փաստաթղթում ասվում է, որ Քինգի շրջապատում նախկինում աշխատել է ԱՄՆ կոմունիստական կուսակցության 2 անդամ, ևս 8-ը կապված են եղել կոմունիստական շարժման հետ։ ՀԴԲ-ն չի վստահել իրավապաշտպանի այն հայտարարություններին, թե նա մտադիր է պայքարել «գունավոր» բնակչության իրավունքների համար ոչ բռնի մեթոդներով։ Փաստաթղթում ասվում է, որ Քինգը կապված է եղել մարդկանց հետ, որոնց կասկածում էին «սև ազգայնականության» և բռնի մեթոդներով դրա առաջխաղացման համար։ Զեկույցի զգալի մասը նվիրված է Քինգի սեռական կյանքին։ ՀԴԲ-ն հայտնել է, որ նա մասնակցել է օրգիաների և ունի արտամուսնական կապից ծնված երեխա: «Մինչև հիմա Քինգը շարունակում է տրվել սեռական շեղումներին, իսկ հանրության առաջ ներկայանում որպես կրոնական համոզմունքների տեր բարոյական առաջնորդ»,- ասվում է թղթապանակում։

Նմանատիպ նյութեր