211652_close_icon
views-count919 դիտում article-date 10:48 23-11-2023

ԱՄՆ-Կանադայի սահմանին տեղի ունեցած պայթյունը կապ չունի ահաբեկչության հետ. ՀԴԲ

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, որևէ կապ չունի ահաբեկչության հետ. Նիագարա Ֆոլսի ոստիկանությունը դեպքը քննում է, որ ճանապարհատրանսպորտային միջադեպ, քանի որ որևէ պայթուցիկ չի հայտնաբերել: Այս մասին nbcnews.com-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Միջադեպը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեջի վրայով անցնող կամրջի վրա, ինչից հետո այն փակվել է։ Սպիտակ տունն ուշադիր հետևում է զարգացումներին, իսկ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ կապի մեջ է կանադացի գործընկերների հետ:

«Դեպքի վայրի զննույթամբ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել, և ահաբեկչության հետ կապված որևէ կապ չի հայտնաբերվել», - ասվում է Բուֆալոյի ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր