Ականատեսները նկարահանել են ուղևորատար ինքնաթիռի վթարային վայրէջքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ականատեսները տեսախցիկներով նկարահանել են Piper PA-34 Seneca ուղևորատար ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպը, որը տեղի է ունեցել Կոլումբիայի Մեդելյին քաղաքում:
Թռիչքի ժամանակ ինքնաթիռի օդաչուն հայտնել է անսարքության մասին. չի բացվել առջևի շասին:
Վայրէջքի համար նրան օդանավակայանում առանձին թռիչքուղի են հատկացրել, որը իշխանությունները հրատապ փակել են մյուս օդանավերի համար:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել և առջևի հատվածով բախվել թռիչքուղուն: Տեղ հասած բժիշկներն ու հրշեջները անելիք չեն ունեցել. երկու օդաչուներն ու չորս ուղևորները չեն տուժել: