Պուչդեմոնն ազատ է արձակվել, իսկ Մադրիդում հանրապետակաները ցույցեր են անցկացնում
Բելգիայի դատարանը գիշերն ազատ է արձակել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և կատալոնական կառավարության նախկին 4 անդամներին, հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/11/06/belgium-catalan-leaders-freed]euronews[/url]-ը։
Պուչդեմոնն ու նրա կառավարության 4 անդամները 10 ժամ տևած դատաքննությունից հետո ազատ են արձակվել, պայմանով, որ չեն լքի Բելգիայի տարածքն առանց դատարանի թույլտվության և 15 օրը մեկ կներկայանան դատարան:
Երեկ նաև բազմահազար ցույցեր են անցկացվել Մադրիդում: Ցուցարարները դատապարտել են Կատալոնիայի ղեկավարների հետապնդումները, պահանջել են հանրաքվե անցկացնել և Իսպանիան հռչակել հանրապետություն: