6158 դիտում
13:30 07-11-2017
Շախմատի ԵԱ-2017. Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցանակային տեղեր չգրավեցին
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեցին Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները վաստակեցին 14-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո ոսկին բաժին հասավ Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը գրավեց 2-րդ հորիզոնականը: 13 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը: Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը:
Մրցաշարում սահմանված էին նաև մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տրված արդյունքների համար: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ ոսկե մեդալի: 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը արժանացավ արծաթե պարգևի:
Կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը միանգամից 3 միավորով առաջ անցավ արծաթե մեդալ նվաճած Վրաստանի ընտրանուց: Կանանց պայքարում ևս Ուկրաինայի ընտրանին եզրափակեց լավագույն եռյակը:
Հայաստանի հավաքականը Ռուսաստանից վերջին տուրում կրած պարտությունից հետո հայտնվեց 9-րդ հորիզոնականում:
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
23:59 26-07-2022
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Հնդկաստանում կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
2172 դիտում
23:00 12-11-2021
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները հաղթանակներով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
5944 դիտում
18:52 11-01-2018
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով
Այս բաժնից
2281 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2944 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2455 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում