211652_close_icon
views-count64236 դիտում article-date 09:20 09-11-2017

ՊՆ-ն առաջարկում է կտրուկ բարձրացնել 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտահոգում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը: Բավական չէ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի էական սահմանափակումներ նախատեսող օրենսդրական աղմկահարույց առաջարկը, որի դեմ երկրորդ օրն է՝ դասադուլներ ու բողոքի ցույցեր են սկսել ուսանողները, ՀՀ ՊՆ-ն հիմա էլ առաջարկում է կտրուկ բարձրացնել զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափը: Ինչպես հայտնի է՝ մինչև հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Եվ հիմա ՊՆ-ն առաջարկում է այդ թիվը հասցնել 500 հազ. դրամի՝ ընդհանուրը մոտ 9 մլն դրամ: Ու այս առաջարկը երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առարկա դարձավ: Որոշվեց նախագիծը քննարկել ևս մեկ անգամ՝ ուրբաթ օրը: Բանն այն է, որ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին, հայրենադարձության կոչ է անում, մյուս կողմից՝ ՀՀ ՊՆ-ի այս նախագծով, փաստորեն, արդեն ոչ թե սահմանափակվում, այլ պարզապես վերջ է դրվում տասնյակ հազարավոր երիտասարդների, ինչու չէ, այդպես նաև նրանց ընտանիքի մյուս անդամների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր