877 դիտում
16:33 22-04-2020
ՄԻՊ-ի աջակցությամբ ավելացել է զինված ուժերի սպայի վարձակալած բնակարանի դիմաց փոխհատուցման գումարի չափը
ՀՀ զինված ուժերի սպան դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին վարձակալած բնակարանի դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարի չափը վերանայելուն աջակցելու հարցով:
Նա տեղեկացրել է, որ 4 անձից բաղկացած ընտանիքի հետ բնակվում է մարզում վարձակալությամբ, որի դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանում է 33.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, դիմել է վերահաշվարկ կատարելու և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նոր չափով փոխհատուցում ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել:
Հատկանշական է, որ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման չափերը դեռևս 2018 թվականին բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկով, և այլ քաղաքներում 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին նախատեսվել է տրամադրել 50000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:
Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ և Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել զինծառայողի ընտանիքին բնակելի տարածություն վարձակալելու դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման չափը վերահաշվարկելու ուղղությամբ:
Արդյունքում, սպայի վարձակալած բնակարանի դիմաց դրամական փոխհատուցման չափը վերահաշվարկվել է, և գումարն արդեն կազմում է 50000 ՀՀ դրամ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքների պաշտպանության կարևորությունը, և կարևորում է տվյալ ոլորտում Պաշտպանության նախարարության հետ ձևավորված կայուն համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
3356 դիտում
14:31 19-07-2015
Ֆրանսիայում Airbus A320-ի վթարի զոհերի հարազատները պահանջում են ավելացնել փոխհատուցման ենթակա գումարի չափը
64236 դիտում
09:20 09-11-2017
ՊՆ-ն առաջարկում է կտրուկ բարձրացնել 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը. «Ժողովուրդ»
14806 դիտում
15:17 09-11-2020
Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված անձը կալանավորվել է․ ԱԱԾ