Նավթի համաշխարհային գները սկսել են կրկին աճել
Նավթի համաշխարհային գները միջազգային բորսաներում սկսել են բարձրանալ, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Այսպես, Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,16 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 63.59 դոլար։
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ավելացել է 0,11 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 56,87 դոլար։