Նավթի համաշխարհային գները աճել են ավելի քան 2%-ով
Նավթի համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 2%-ով: Այդ մասին են վկայում առևտրի բորսայի տվյալները:
Մոսկվայի ժամանակով ժամը 14:04-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինն ավելացել է 2,17%-ով և կազմել 57,80 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ WTI նավթի գինը բարձրացել է 2,40%-ով՝ հասնելով 51,69 ԱՄն դոլարի: