Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:15-ին WTI թեթև տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.75%-ով և կազմել 61,46 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,92%-ով և կազմել 68,23 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց: