6672 դիտում
14:50 21-03-2021
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը վայելում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» դրաման՝ երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանի և Իննա Խոջամիրյանի անչափ զգացմունքային խաղով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սև պատեր․․․Սպիտակ կավիճ․․․Երազելու ունակությամբ օժտված սիրահար զույգ, ովքեր չեն դադարում երազել, քանի որ երբեմն այն ավելի իրական է, քան կյանքը․․․
Արդեն 2 տարի է, ինչ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը վայելում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրաման՝ երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանի և Իննա Խոջամիրյանի անչափ զգացմունքային խաղով։
Բեմադրությունը աճեմյանական թատրոնի համար նոր չէ, պարզապես դերակատարներն են փոխվել՝ ներկայացնելով երազելու, երազն իրականություն դարձնելու ձգտման յուրովի պատկերացումները։ Նոր մեկնաբանությամբ ներկայացումը 25-րդ անգամ գյումրեցի հանդիսատեսին տեղափոխեց սիրահար զույգի երազային աշխարհը, ովքեր հնարավորություն չունեն միմյանց դիպչելու` իրար հպվելու դեպքում երազային սերը կավարտվեր, կչքանար։
Սիրահարները որոշում են երազն իրականություն դարձնել ու գտնել միմյանց իրական կյանքում, սակայն արթնանալիս մոռանում են իրար։ Երազում հանդիպելիս, իրար գտնելու համար գաղտնաբառ են հորինում՝ «Երկնագույն շան աչքեր»՝ փնտրելով այս արտահայտությունը ամենուր․․․
Նշենք, որ տարիներ առաջ թատերական ինստիտուտի ուսանող Արսեն Միքայելյանը դասական այս գործը վերածեց պիեսի ու բեմադրեց գեղարվեստի ակադեմիայի փոքր բեմում, ինչից հետո, մի քանի տարի անց, դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը ևս որոշեց անդրադառնալ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությանը՝ հրամցնելով պատմության ավարտն իր տարբերակով՝ զգացմունքների պոռտքումով ու այնքան սպասված ու երանելի հպումով․․․
Ամեն անգամ, ինչպես առաջին անգամ՝ հանդիսատեսը բուռն ու երկար ծափահարում է իրեն երազի աշխարհ տեղափոխած «սիրահար զույգին», գուցե հիշելով վաղ, կամ ոչ այնքան վաղ անցյալում իր ունեցած երազն ու գաղտնաբառը․․․«Երկնագույն շան աչքեր»․․․կամ նման մի բան․․․
«Առաջին բեմելս եղել է Գյումրու դրամատիկական թատրոնում, ինչը կրկնակի պարտավորեցնող է ինձ համար, և այն փաստը, որ այս ներկայացումով ես բեմին եմ արդեն 25-րդ անգամ, ինձ թույլ է տալիս մտածելու, որ գյումրեցի հանդիսատեսն ինձ ընդունեց -ներկայացման ավարտին ասաց դերասանուհի Իննա Խոջամիրյանը»։
«Դասականի գործ խաղալու ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն բոլոր ժամանակների համար է ու ոգևորող շարժիչ ուժ է բոլորի համար, թեման համամարդկային է, ժամանակ չի ճանաչում։ Ինչքան առնչվում ես այսպիսի հոգեվոր խնդիրների հետ՝ այնքան ավելի հեշտ ես ստեղծագործում »,- նշում է ներկայացման ակունքում կանգնած հիմնական «մեղավոր» և գլխավոր դերակատար Արսեն Միքայելյանը, ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն էլ հավելում է,- « Բարդ ու երկար ճանապարհ անցած գործ է, հանդիսատեսի վերաբերմունքից ենք զգում, որ այս պիեսը ասելիք ունի իր մեջ, մենք էլ ուզում ենք մոտ մեկ ժամ երազ նվիրել մարդկանց, որ այստեղից դուրս գալուց հետո էլ շարունակեն երազել»։ Երբեք մի՛ դադարեք երազել, այն ավելի իրական է, քան կյանքը․․․
Աննման Մինասյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4394 դիտում
11:52 10-11-2018
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը հյուրախաղերով Լիբանանում է
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան