6594 դիտում
15:34 09-11-2017
Պետություն–գործարար գործակցության նոր քաղաքականություն է որդեգրվել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման և ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։
Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
16:31 22-01-2016
Քանի երեխա է գտնվում Հայաստանի մանկատներում, քանիսն են որդեգրվել, քանիսը՝ վերադարձվել ընտանիքներ եւ ավելին
7832 դիտում
09:13 19-12-2019
Սլաքներն ուղղվում են դեպի նախկին նախարարներ. ի՞նչ ընտանիքների երեխաներ են ապօրինի որդեգրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
715 դիտում
21:13 29-10-2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Աստվածածին եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունքը
994 դիտում
20:30 29-10-2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն
916 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա