8421 դիտում
22:54 09-11-2017
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Բրատիսլավայում
Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում Սլովակիայի Մշակույթի նախարարության Դվորժանա հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով․ Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ձեռնարկի կազմակերպիչներն էին Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունները, Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով արարողության մասնակիցներին` նա, նախ, շնորհավորեց ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, այնուհետև, հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսը: Դեսպանը մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված քարտեզներում հնարավոր է տեսնել հայոց պատմության որոշ դրվագների` արձանագրված և պատկերված հունահռոմեական, լատին, իսլամական և արևմտյան քարտեզագիրների ու աշխարհագրագետների ձեռքով: Ցուցահանդեսում ներկայացված 31 քարտեզների մեծ մասը հավաքված են համաշխարհային ճանաչում ունեցող հնագույն աղբյուրներից և հավաքածուներից, իսկ մի քանիսը՝ համեմատաբար նոր են:
Այնուհետև, դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի և համապատասխան պատկերագրքերի հեղինակ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, ով մանրամասն անդրադարձավ յուրաքանչյուր քարտեզի՝ ներկայացնելով դրվագներ Հայոց պատմությունից: Դոկտոր Գալիչյանը կարևորեց քարտեզների հավաքածուն այն առումով, որ այն հերթական անգամ հոդս է ցնդեցնում տարածաշրջանի պատմությունն աղավաղելու ադրբեջանական քարոզչական փորձերը։
Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցավ Վիեննայից ժամանած «Գլիեր» լարային քառյակը՝ ալտիստ Գայանե Միրզոյանի ղեկավարությամբ: Քառյակը կատարեց եվրոպական երգահանների և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ:
Տոնական միջոցառմանը ներկա էին Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, նախարարությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Տեղեկանք․«Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով․ Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:
Նմանատիպ նյութեր
5433 դիտում
23:44 14-01-2017
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1054 դիտում
17:43 30-03-2017
Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին նվիրված քննարկում է անցկացվել
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»