Բժշկական համալսարանում կանցկացվի TED ձևաչափով միակ համաժողովը Հայաստանում
Նոյեմբերի 12-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կանցկացվի համալսարանական ձևաչափով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։
80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում:
TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
[/b]