ՌԴ Կամչատկայում մայրը 2 երեխաների հետ ցած է նետվել 3-րդ հարկի այրվող բնակարանից
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, առավոտյան ՌԴ Կամչատկայի Անադիր քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է HTB-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 3-րդ հարկի բնակարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կա 7 տուժած, որոնց մի մասը հարևան բնակարաններից են և հոսպիտալացվել են շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ:
Հրդեհի ժամանակ բնակարանի բնակչուհին իր 2 երեխաների հետ՝ 3 և 12 տարեկան, ցած է նետվել 3-րդ հարկից, ինչի հետևանքով նրանք մարմնական ծանր վնասվածքներ են ստացել և այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ընտանիքի հայրը չի տուժել, սակայն այս պահին գտնվում է հոգեբանների հսկողության տակ:
Նշվում է, որ տվյալ բնակարանի պատուհանից Մոլոտովի կոկտեյլ է ներս շպրտվել և բնակարանում հրդեհ է առաջացել, սակայն Անադիրի իրավապահ մարմինները տեղեկությունը չեն հաստատում: