Լեհաստանի ԱԳՆ. Ուկրաինան պետք է հատուցի նախկին հանցագործությունների համար
Լեհաստանին փոխարտգործնախարար Բարտոշ Ցիխոցկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունների որոշումները չեն նպաստում պատմական երկխոսության շարունակմանը:
Նա նշել է, որ խոսքը գնում է Ուկրաինական ապստամբների բանակի «անմիտ ռեաբիլիտացիայի» մասին: Ցիխոցկին նաև ցնցող է համարել այն, որ ուկրաինական իշխանությունները որոշել են արգելել 20-րդ դարի պատերազմներում զոհված լեհերի աճյունների որոնումներն ու արտաշիրումը:
Ցիխոցկին ընդգծել է, որ Ուկրաինան դեռ պատասխան չի տվել կատինյան հանցագործության համար: Նա ավելացրել է, որ Լեհաստանը նախկինի պես Ուկրաինային որպես դաշնակից է վերաբերվում, իսկ Կիևը իրեն թշնամաբար է պահում:
Կատինյան հանցագործություն են անվանում 1940 թվականին լեհ զինվորականների զանգվածային գնդակահարությունները ԽՍՀՄ-ի տարածքում: Այդ ժամանակ խորհրդային ՆԿՎԴ-ի աշխատակիցները՝ համաձայն հրապարակված արխիվային փաստաթղթերի, սպանել էին 21 հազար 857 լեհ սպա: