19550 դիտում
21:00 12-11-2017
Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մենահամերգ տվեց իր ծննդավայր Գյումրիում. ՖՈՏՈՇԱՐՔ
Նոյեմբերի 11-ին, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մենահամերգով իր ծննդավայր Գյումրիում էր: Դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճը ողողված էր համասյանական արվեստի երկրպագուներով:
Տիգրանն իր նոր ու անկրկնելի ստեղծագործություններով հանդիսատեսին տարավ դեպի բարձրաճաշակ երաժշտության համասյանական աշխարհ՝ լցնելով ունկնդրի հոգիներն իր մեղեդու վերթևումներով:
Ինչպես նշեց համերգի գլխավոր պրոդյուսեր՝ Տիգրան Վիրաբյանը. «Եթե դուք ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գյումրիի հյուրանոցներում տեղեր ամրագրել: Զանգենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր ազատ համարներ:
Բնականաբար ձեզ կպատասխանեն՝ ոչ, որովհետև հանդիսատեսի 50 տոկոսից ավելին գյումրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում, հյուրեր ունենք՝ Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից:
Մի խոսքով, այս համերգը ոչ միայն նպաստում է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպես ասած, զարգանում է նաև տուրիստական հոսքը: Մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար տեղեր գտնել»:
2018 թվականի փետրվարին լույս տեսնող Տ.Համասյանի նոր ստեղծագործությունների ձայնասկավառակը նվիրված կլինի Գյուրմրիի՝ For Gyumri վերնագրով: Մենահամերգի ողջ հասույթը Տիգրան Համասյանը նվիրեց «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր